Ծառայություններ

”Աղվերան հոթելը” իր զարգացած ենթակառուցվածքով հյուրերին է առաջարկում ծառայությունների լայն շրջանակ:

   

Գլխավոր մասնաշենքի առաջին հարկում սեղանի թենիսի և բիլիարդի սրահներն են, բարը, PASCUCCI սրճարանը, Room service, ինտերնետ սրահ, VIP հանգստի սրահը, մանկական խաղասենյակը: Բիլիարդի և snooker-բիլիարդի սրահները միավորվում են հարմարավետ բարով: Երկրորդ հարկում 100 մարդու համար նախատեսված ռեստորանն է , որը հիանալի վայր է նաև միջոցառումների ացնկացման համար: Գլխավոր մասնաշենքի վերին հարկում ` պանորամային պատուհաններով և ապակե ծածկով, գտնվում է ևս մեկ լողավազան, բար, մարզասարքերով ապահովված տարածք: Այս վայրը կատարյալ է հանգստի և առողջության վերականգման համար: Նույն նպատակին կարող է ծառայել նաև շոգեբաղնիքը, որը գտնվում է հյուրանոցային համարների հարկաբաժնում: Բոուլինգի սիրահարների առաջ իր դռները կբացի բոուլինգ - կենտրոնը, ուր տանում են գեղեցիկ ճեմուղիները: Բոուլինգ-կենտրոնի վերևում բացօթյա սրճարանն է, որը նայում է շատրվանով ջրավազանին: Գողտրիկ կամրջակը կօգնի Ձեզ հայտնվել բաց լողավազանի մոտ, որն ունի նաև մանուկների համար նախատեսված հատված: Ամառային բացօթյա խնջույքների կազմակերպման համար գետի ափին տաղավար-զրուցարաններով գեղատեսիլ հանգստի գոտին է՝ կից բոլոր հարմարություններով (անհատական մանղալ, լվացարան և այլն):

  • Բիլիարդ - 2000 դրամ (1 ժամը)
  • Սաունա - 5000 դրամ (1 ժամը)
  • Մեծ թենիս - 5000 դրամ (1 ժամը)
  • Բոուլինգ - 10000 դրամ (1 ժամը)
  • Լվացքատուն (վճարովի ծառայություն)
  • Փոքր պիկնիկ - 15000 դրամ (1 օրը)
  • Մեծ պիկնիկ - 30000 դրամ (1 օրը)

 

Եղանակը Աղվերանում
06.02.2012

Ցերեկը 0 Գիշերը - 22

Ինչպես գտնել մեզ